Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների համար, վերադարձել
է Երևան. այս մասին РИА Новости գործակալությանն ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Դեսպանը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», – գործակալությանն ասել է Միխայիլ Գալուզինը՝ Միութենական պետության նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր խորհրդակցությունների համար Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա հետ կանչելու մասին: