Արամ Ա Կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապին
Վաղը՝ հունիսի 11-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմին Պապին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Վաղը՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024-ի առաւօտուն, միօրեայ այցելութեամբ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Վատիկան:
Նորին Սրբութիւնը հրաւիրուած է Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ դասախօսութիւն տալու՝ «Կրօնքին դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ:
Վատիկան կատարելիք իր միօրեայ այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ պիտի ունենայ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին, Վատիկանի արտաքին գործոց նախարարին, միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահին եւ արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի նախագահին հետ: