25 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախագիծը 2 ամսով հետաձգելու մասին ՔՊ հայտարարությունը հերթական «ժուլիկությունն» է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախագիծը 2 ամսով հետաձգելու մասին ՔՊ հայտարարությունը հերթական «ժուլիկությունն» է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները հայտարարել են, թե ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախագծի քննությունը մինչև երկու ամսով հետաձգվել է ընդդիմադիր զեկուցողի բացակայության պատճառով։ Այս հայտարարությունը հերքել է հենց ընդդիմադիր զեկուցող Արծվիկ Մինասյանը։

«Արձանագրեմ, որ սա ՔՊ-ական նոր ժուլիկությունն է, այն որևէ կապ չունի ամսի 17-ին արտահերթ նիստում կառավարության հրաժարականի հարցը քննարկելու՝ օրենքով նախատեսված պահանջի հետ։ Այս հարցը վերաբերում է շրջանառության մեջ դրված նախագծի հետագա ընթացքին։ Սա որևէ ձևով չի սահմանափակում և կապ չունի ամսի 17-ի արտահերթ նիստում այս հարցի քննարկման հետ։ Իրենց «հնարքը» կազմակերպել են այնքան անգրագետ, որ խախտել են նույնիսկ օրենքի պահանջը»,-այս մասին ABC media-ի հետ զրույցում հայտնել է Արծվիկ Մինասյանը։

Օրենքի համաձայն՝ հանձնաժողովի նիստ չի կարող գումարվել լիագումար նիստի ժամանակ, իսկ ՔՊ-ականներն արել են հենց դա։

«Այն ժամանակ, երբ ես «ոստիկանության գվարդիայի մասին օրենքի» նախագծի քննարկմանն էի մասնակցում, իրենք նիստ են նշանակել, իսկ ինձ դահլիճում են տեղեկացրել դրա մասին։ Երբ ես ասում եմ՝ հայտարարությունների ժամն է սկսում արդեն, առաջարկում եմ ընդմիջել նիստը որոշ ժամանակով, հրաժարվում են այդ առաջարկից։ Իրենց նպատակն էր նման ժուլիկությունը հրապարակելը։ Ամսի 17-ի նիստն օրենքի ուժով անպայման պետք է գումարվի»,-հայտարարել է Արծվիկ Մինասյանը։