26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
96 ժամն ահ ու սարսափի ժամերն են, որ պայթել են այս խորհրդարանում․ Բագրատ սրբազան

96 ժամն ահ ու սարսափի ժամերն են, որ պայթել են այս խորհրդարանում․ Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ ամեն օր զարմանում ու սարսափում է, երբ մտածում է, թե ում է վստահված մեր կյանքը:

«Գիշերվա ժամերին խորհել եմ, մտածել, սարսափելի է թվում, թե կյանքդ ում է վստահված, մեր կյանքը ստախոսներին, արժեք չունեցող մարդկանց է վստահված»,- Բաղրամյան պողոտայում ամփոփելով օրը` ասել է նա։

Սրբազանն ընդգծել է, որ իշխանությունը պետք է անցնցում ու խաղաղ հեռանա:

«Այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ ԱԺ ամբիոնը դարձրել են ստի քարոզչամեքենա։ Պետք է լուծումը գտնենք, որ այս մարդիկ հեռանան անցնցում ու խաղաղ»,-հայտարարել է նա։

«Մարդու որդիներ, այդքան արժեք ունեք՝ այս տղաներին տուն ճանապարհեք, եկեք, տեսնենք՝ դուք ո՞վ եք։ Ոստիկանները տարբեր տեղերից ձեզ շնորհակալություն են հայտնել, երաշխիքի խոսքեր են ասել, այստեղ շատ մարդ կա, որ կվկայեն այդ մասին։ Իսկ նրանք թաքնվել են այս տղաների մեջքի հետևում, ես ձեզ հետ տղամարդկությունից եմ խոսում, մի բանից, որը դուք չունեք»,-ասել է Սրբազանը։

Նա նշել է, որ 96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այս խորհրդարանում պայթել է։

«Ես չեմ ուզեցել իրենց անդրադառնալ, որովհետև իրենք գոյություն չունեն, վախեցած են, սարսափած ու վերին աստիճանի ստրկամիտ»,-հայտարարել է Սրբազանը։