Վաղը ծանրակշիռ օր է՝ դրական ձեռքբերումներով. Բագրատ սրբազան
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ու հոգեբարոյական ճգնաժամ է։ Քաղաքական կյանք ու միտք ունենալու դեպքում այս իշխանությունը վաղուց հրաժարական կտար․ այսօր Բաղրամյան պողոտայում օրվա ամփոփմանը ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ասում եք՝ լեգիտիմ իշխանությու՞ն եք։ Ի՞նչն է լեգիտիմ։ Դուք խաբել եք մարդկանց, քվե գողացել։ Գողերի տեղը բանտում է՝ իմացեք»,- ասել է Բագրատ սրբազանը։
Նա անդրադարձել է վաղվա անելիքներին ու վերահաստատել՝ վաղը չափազանց կարևոր օր է։
«Վաղը ծանրակշիռ օր է լինելու՝ դրական ձեռքբերումներով։ Բոլորիդ ներկայությունը պարտադիր է»,- ասել է արքեպիսկոպոս Գալստանյանը։