Քեզ չեն սիրում, ուզում են, որ գնաս․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ընթերցեց Ալեն Սիմոնյանի՝ նախկինում գրած տեքստերից մեկը՝ նշելով, թե 1-2 բառ էր փոխել։
«Քեզ երևի չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում՝ անկախ նրանից՝ գնում են միտինգ, թե՝ ոչ, լավ են ապրում, թե վատ։ Չեն սիրում, ուզում են, որ գնաս։ Նույնիսկ կողքիններդ են հոգնել քեզնից, նկարից, ձայնից, հեծանիվից։ Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանալ կանգ առնել։ Խաղամոլները և խելագարները չեն կարողանում կանգ առնել։ Իմացիր՝ ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն։ Էս տեքստը Ալեն Սիմոնյանն է գրել, 1-2 բառ եմ փոխել, ուրիշին էր ուղղված, բայց այսօր ճիշտ քո մասին է։ Էս դու, էս Ալենը, պատասխանի՛ր»,-ասաց Վարդանյանը՝ դիմելով Փաշինյանին։
Երբ Փաշինյանն ասաց, որ սիրում է ժողովրդին, այդ թվում՝ նրանց, ովքեր իր դեմ ակցիաներ են անում, Աղվան Վարդանյանն առաջարկեց իջնել ԱԺ-ի մուտք և քաղաքացիներին ասել․ «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։