24 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ բերման եք ենթարկել. Բագրատ սրբազան

Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ բերման եք ենթարկել. Բագրատ սրբազան

Ոստիկանները բերման են ենթարկել Աբրահամ Գասպարյանին․ Բաղրամյան պողոտայում տեղեկացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դու ինձ ասում էիր՝ փարաջադ հագդ չլիներ, կտանեինք, դե հաշվի՝ փարաջաս հագս չի։ Քո ուսադիրներն էլ չլինեին, մենք կտանեինք։ Հայհոյանք տվող ոստիկաններին էլ ուզում եմ փողոցներում տեսնել, տո այ վախկոտներ։ Աբրահամ Գասպարյանը ձեզ ինչ է արել, որ բերման ենթարկեցիք։ Գողացել եք, առևանգել եք մարդկանց։ Գիտեմ, որ Աբրահամն իմ կողքն էր, իսկ հիմա չկա, իրավապաշտպաններին խնդրում եմ զբաղվել այդ հարցով»,-դիմելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ ասել է Սրբազանը։