Աբրահամ Գասպարյանին խոշտանգել են․ Բագրատ սրբազան
Աբրահամին խոշտանգել են ուղղակի․ Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ կոչ անելով տարածել լուսանկարը, որում երևում է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ, քգթ դոցենտ Աբրահամ Գասպարյանի արնաշաղախ դեմքը։
«Սա այսօրվա Հայաստանի ստախոսի, վախկոտի ինքնաարտահայտությունը, այդ խոշտանգված դեմքը, ժողովրդավարական բաստիոնում։
Ասել եմ ու նորից եմ կրկնում, ոստիկանական շարքերում գոյություն ունեն խուլիգաններ, բառիս բուն իմաստով բուծված խուլիգաններ, և եթե ընդհանուր առմամբ ոստիկանությունն ինքն իրեն չպիտի զատի դրանցից, ուրեմն ինքն էլ է մասնակից խուլիգանությանը»,-ասել է նա։