23 Սեպ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աթոռից սոսնձվածին պոկելու ենք․ Մամիջանյան

Աթոռից սոսնձվածին պոկելու ենք․ Մամիջանյան

Չեմ կարողանում հասկանալ՝ այդքան քա՞ղցր է այդ անտեր աթոռը, այնքան, որ կարող է դրա համար մարդկանց ճակատագրեր խեղել։ Չգիտեմ, թե երբ է նա հեռանալու․ կարող է վաղը, մեկ ժամից կամ մի քիչ ուշ, բայց այս ամենի համար պատասխան են տալու։ Աշխարհում չկա իշխանություն, որի համար կարելի էր նման վայրագություն գործել։ Լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Նա ապացուցեց՝ էական չէ ո՛չ մարդկային կյանք, ո՛չ հայրենիք։ Սոսնձվել է աթոռին, բայց նշում եմ՝ պոկելու ենք այդ աթոռից»։

Մամիջանյանը առողջություն է մաղթել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին։ Նա ընդգծել է նաև քաղբանտարկյալների ազատ արձակման կարևորությունն ու նշել, որ նրանց թիվը այնպես է աճում՝ հաշիվը դժվարանում են հիշել։

«Այդ մարդը աթոռից թանկ ոչինչ չունի։ Ակնհայտ է, որ իշխանություն պահելու համար ամեն ինչ կանի, պարզապես մեր ժողովրդին ինքը լավ չի ճանաչում։ Երեկվա արարքի համար ինքն ու իր մանկլավիկները երկար են պատասխան տալու։ Նրանք էլ են պատասխան տալու, որ հանդգնել են տարբեր եթերներով, ստատուսներով արդարացնել կամ պաշտպանել ուժայինների գործողությունները։ Երեկվա գործողությունները մարտի 1-ից տարբերվում էր նրանով, որ, փառք Աստծո, զոհ չունենք։ Երկու դեպքերում էլ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը։ Մարտի 1-ին նա պատասխանատվություն կրեց, երեկվա համար էլ է կրելու»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիները 4-րդ օրն է՝ փակ էին պահում։

Երեկ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է քաղաքացիներին ու հրավիրել Բաղրամյան պողոտա՝ ասելով կարևոր գործ ունեն։ Այս հայտարարությունից հետո կենտրոնացվել եմ մեծ թվով ոստիկանական ուժեր, ջրցան ու փշալարերով բեռնված մեքենաներ։ Հավաքից քիչ անցած բախում է առաջացել։ Ոստիկանները հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ են կիրառել, բիրտ ուժ կիրառելով, դաժան ծեծի ենթարկելով՝ բերման են ենթարկել։ Մոտ 100 մասնակից հիվանդանոց է տեղափոխվել, 100-ն էլ՝ բերման ենթարկվել։