24 Նոյ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից տեղահանվածների քանակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցում դասվել է ամենամեծ թվով տեղահանումների շարքին

Արցախից տեղահանվածների քանակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցում դասվել է ամենամեծ թվով տեղահանումների շարքին

Աշխարհում փախստականների և տեղահանվածների թիվը, ովքեր լքել են իրենց տները մարդու իրավունքների ոտնահարման, պատերազմի և բռնության պատճառով 2023 թվականի վերջին հասել է 117,3 միլիոնի, իսկ 2024 թվականի ապրիլին գնահատվել է 120 միլիոնից ավելի: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) տարեկան զեկույցի համաձայն ՝ 2023 թվականին այս ցուցանիշն աճել է 8,8 միլիոն մարդով։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ 117,3 միլիոն մարդկանցից 43,4 միլիոնը փախստականներ են, որոնք լքել են իրենց երկրների տարածքները, 68,3 միլիոնը՝ ներքին տեղահանվածներ, իսկ մնացածը պատկանում են այլ կատեգորիաների։ 2023 թվականին ամենամեծ թվով տեղահանումները եղել են Սուդանում, որտեղ ավելի քան 6 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ ավելի քան 3: 8 միլիոն մարդ, Գազայի հատվածում, որտեղ 2023 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանվածների թիվը կազմել է 1,7 միլիոն։ Մյանմարում այս թիվը 12 ամսվա ընթացքում աճել է 1,3 միլիոնով, Աֆղանստանում՝ 740 հազարով, Սիրիայում՝ 174 հազարով։ Եվս 141,900 մարդ փախել է Հայաստան 2023 թվականի սեպտեմբերին Հարավային Կովկասի տարածաշրջանում բախումներից հետո։