17 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի իշխանության գալը ոգեշնչված է եղել ՀՀ-ն դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գաղափարներով, ներառյալ՝ ԼՂ պատերազմը․ Զատուլին

Փաշինյանի իշխանության գալը ոգեշնչված է եղել ՀՀ-ն դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գաղափարներով, ներառյալ՝ ԼՂ պատերազմը․ Զատուլին

ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի որոշումը վկայում է դեպի Արևմուտք երկրի վերակողմնորոշման մասին։ Այս կուրսը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր, Газета.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Նա գնում է իր սեփական ընթացքով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Թեև Հայաստանի իշխանության վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները երևացել են 2022 թվականին, կարծում եմ, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի գալը ոգեշնչված է եղել Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գաղափարներով, ներառյալ Լեռնային Ղարաբաղի պատերազմը, որը Փաշինյանը ցուղադրաբար պարտվեց՝ միաժամանակ Ռուսաստանի վրա բարդելով Ղարաբաղի և ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը», – նշել է Զատուլինը:

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը և շարունակելով հավատալ համագործակցության հնարավորությանն, ինչը դիտվել է որպես ՌԴ-ի թուլություն։ «Մինչ այժմ Ռուսաստանի պաշտոնական կուրսը եղել է Հայաստանում կատարվողին լիակատար չմիջամտություն ցույց տալը, Հայաստանի ընդդիմության հետ կապերի ակտիվացումից խուսափելը և այս ամենը չնկատել այն հույսով, որ դա կգնահատվի։ Իմ կարծիքով՝ այս ճանապարհով մենք ոչինչ չշահեցինք, այլ միայն կորցրեցինք»,- եզրափակել է Զատուլինը։