Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցության ուղով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները: Մեր առաջնահերթությունները հստակ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթությունները անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- նշել է ՌԴ նաախագահի մամուլի քարտուղարը։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ դրանում, հավանաբար, շահագրգռված է նաև Հայաստանը։