ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Մինսկի դեմ կոշտ հայտարարություններ է արել, պետք է հասկանա իրավիճակը։
«Փաշինյանը պետք է այդ ամենից գլուխ հանի: Նա դեռ բողոքի ցույցեր ունի այնտեղ՝ Երևանում»,- նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, իսկ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։