Պետությունների միջև վեճերը պետք է լուծվեն հանգիստ, առանց անձնավորվելու, նշել է Միուենական պետությանքարտուղար Դմիտրի Մեզենցևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Բելառուսի դեմ։
«Ես կցանկանայի, որ առաջացած լարվածությունը, որքան հնարավոր է շուտ վերանա», – նշել է Մեզենցևը։
Հիշեցնենք, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, իսկ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։