Առաջիկայում ՀՀ-ն կկանգնի մեծ քաղաքական հուզումների առջև․ ռուս փորձագետներ
Պետք չէ թերագնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրային աջակցությունը, սակայն առաջիկայում հանրապետությունը կկանգնի մեծ քաղաքական հուզումների առջև։ ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։ Նրա կարծիքով՝ բավականին կարճ ժամանակ անց Հայաստանում կտեսնենք «մեծ քաղաքական անկարգություններ»։
«Եթե նույնիսկ հիմա ինչ-որ արմատական քաղաքական փոփոխություն տեղի չունենա, ապագայում անպայման լինելու է քաղաքական դիրքորոշումների վերանայման գործընթաց», – նշել է գործակալության զրուցակիցը։
Փորձագետ Սերգեյ Մարկովն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Հայաստանն ավելի ու ավելի է դառնում Ռուսաստանի թշնամին։ Իսկ բողոքի ակցիաները շարունակվում են։ Բայց դրանք դժվար թե ավարտվեն Փաշինյանին իշխանությունից հեռացնելով»։
Նրա խոսոքով՝ Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի դեմ ուղղված զրպարտությունները նպատակ ունեն սադրելու Ռուսաստանին։ Մինչ այժմ Ռուսաստանը միայն հակիրճ և հեզ արձագանքել է «դա կրկին ճիշտ չէ» ոճով։ Ինչ վերաբերում է Բելառուսի և Լուկաշենկոյի մասին հայտարարություններին, ապա, ըստ փորձագետի, Փաշինյանը պարզապես ծառայում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին։