ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մետ ժամանակներս կմեկնի Մինսկ, հայտնել էէ Բելառուսի ԱԳՆ-ն։ Բելառուսը տարակուսանք է հայտնել Հայաստանի ղեկավարության հայտարարությունների առնչությամբ, որոնք կարող են ուղղված լինել արտաքին թշնամու կերպար ստեղծելուն։ Ընդգծվել է, որ Բելառուսը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները երկրի հետ՝ չնայած Հայաստանի ղեկավարության գործողություններին, որոնց վրա կարող են ազդել արտաքին խաղացողները։ Բելառուսի ԱԳՆ-ն նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի ի շահ երկրի և նրա ժողովրդի։