24 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը

Մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15–ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել.այս մասին այսօր  կառավարության նիստի ժամանակ հաստատվել է որոշումը։

Նախորդ ամիս՝ մայիսի 16–ին, գործադիրը հաստատել էր ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրը: Հիմա կարգի հաստատման պարագայում՝ հունիսի 15–ից արդեն հնարավորություն է տրվում ընդունելու դիմումները՝ բացառապես առցանց եղանակով:

Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը: Մինչ այդ, իհարկե, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի պետության աջակցության չափին և պայմաններին: