24 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսն ու Ադրբեջանի գաղտնի ռամական գործարքներ են կնքել, այդ թվում՝ Արցախում պատերազմի ժամանակ․ POLITICO

Բելառուսն ու Ադրբեջանի գաղտնի ռամական գործարքներ են կնքել, այդ թվում՝ Արցախում պատերազմի ժամանակ․ POLITICO

Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամուն ՝ Ադրբեջանին, թեև երկու երկրներն էլ ենթադրաբար դաշնակիցներ են եղել Ռուսաստանի գլխավորած միջազգային պաշտպանության համաձայնագրում․ գրում է POLITICՕ-ն՝ հղում անելով իրենց ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին։ 

Դրանք նոր լույս են սփռում այս շաբաթ Հայաստանի՝ ռամական դաշինքից հավանական դուրս գալու մասին որոշման վրա։ Դա կլինի դրամատիկ շրջադարձ, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրներում։ 

Բելառուսի՝ Ռուսաստանի հավատարիմ դաշնակցի որոշումը 2018-ից 2022 թվականներին Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկա մատակարարելու մասին Հայաստանի կողմից կդիտարկվի որպես դառը դավաճանություն։ Այժմ, ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական նոտաների, վաճառքի օրինագծերի և արտահանման անձնագրերի պահոցը, որն ուսումնասիրել է POLITICO-ն, ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում և անօդաչու սարքերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում: Փաստաթղթերում կան նաև Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի համար նորագույն հրետանու թիրախային սարքավորումների պատվերներին։

Բացի այդ՝ առկա է երկու պետությունների նամակագրությունը, որով Բելառուսն ու Բաքուն համաձայնության են եկել «Գրոզա-Ս» համալիրը գնելու վերաբերյալ: POLITICO-ի կողմից ուսումնասիրված դիվանագիտական հաղորդակցություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկություններն ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքների վերականգնման գործում» : Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, Բելառուսը` Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկը, դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության: Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի գիտաշխատող Իվանա Ստրադները նշել է․ «Ծիծաղելի է կարծել, որ այդ փոխանցումները կարող էին տեղի ունենալ առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող դադարեցնել դրանք, եթե ցանկանար»։