23 Սեպ
2024
24° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգում է, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա. Արծվիկ Մինասյան

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգում է, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա. Արծվիկ Մինասյան

Մանդատները վայր դնելու հարցը կա ու մեր օրակարգում է, բայց դա չպետք է իշխանության ցանկություններով լինի. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան խմբակցության» քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ակնհայտ է, որ ցանկացած ընդդիմություն ուզում է արտահերթ ընտրություն, մենք ուզում ենք դա առանց Նիկոլի՝ թեկուզ ԺՊ-ի առկայության։ Պարզ է, որ 107-ից 72 մանդատների տիրապետող ուժը հենց դրեց մանդատները, այդ ԱԺ-ն պետք է լուծարվի, ինչո՞ւ իրենք չեն գնում այդ քայլին, գիտե՞ք ինչու են սա անընդհատ օրակարգ բերում։ Որովհետև իրավական որևէ սահմանափակում չկա, որ շարունակեն իրենց ապազգային գործունեությունը, բայց շատ ավելի կարևոր բան` ներկայումս տեղամասային հանձնաժողովների ութ անդամից 4-ի նշանակումը վերապահված է ընդդիմադիր խմբակցություններ ունեցող ուժերին, և եթե այդ խմբակցությունները չկան, ամբողջ 100 տոկոս տեղամասային հանձնաժողովների անդամները նշանակվելու են ընտրատարածքային հանձնաժողովների կողմից, որոնք ձևավորվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որն այսօր գտնվում է իշխանության ձեռքում»,- նշել է պատգամավորը։
Մինասյանի խոսքով՝ իրենք մանդատները վայր դնելու գործին կգնան այն ժամանակ, երբ վստահ լինեն՝ այս իշխանությունը չի կարողանալ օգտագործել իր վարչական, նյութական ու «կարմիր բանտիկով մուրճերը», որ հերթական անգամ վերարտադրվի։
«Այսօր իշխանությունը ամպագոռգոռ հայտարարություն է անում, բայց երբ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են տեսակետներ, իրենք չեն կարողանում այլ բան անել, կամ դիմել բռնության և իրենց կյանքը հեշտացնելու համար իրենց ձեռք է տալիս, որ այստեղ ընդդիմություն չլինի, կամ ստանան այնպիսի ընդդիմություն, որ իրենց գրպանում է գտնվում։»,- ասել է նա։