Ի սկզբանե Պուտինը հիմնադրել է ՀԱՊԿ-ը՝ որպես ՆԱՏՕ-ի մրցակից, չնայած անդամների մեծամասնությունը չուներ նշանակալի զինված ուժեր կամ խոշոր տնտեսություններ, գրել է Business Insider-ը։
Այդուհանդերձ, պլանը, թվում է, թե հակադարձ արդյունք է տվել, քանի որ դաշինքի միջև լարվածությունն աճել է, հատկապես, երբ «Ռուսաստանը սկսել է իր լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա 2022 թվականի փետրվարին: ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին Փաշինյանի վերջին հայտարարությունը, հավանաբար, մեծ հարված է Պուտինին։ Օքսֆորդի համալսարանի փորձագետ Փիթեր Ֆրանկոպանը պարբերականի հետ զրույցում նշել է, որ թեև ՀԱՊԿ մյուս երկրները, հավանաբար, «կթոովեն ուսերը», Մոսկվան, ի վերջո, ավելի ուժեղ պատասխան կտա՝ «ցույց տալու Ռուսաստանին դիմակայելու համարձակության բացասական կողմերը»։
Փորձագետի կարծիքով՝ վերջին զարգացումները կարող են չավարտվել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալով: Այդուամենակնիվ, երկար ժամանակ կպահանջվի կռույցից դուրս գալու համար։ Fox News-ը, անդրադռնալով ՀՀ-ՌԴ հարաբերությունների լավածությանն, ընդգծել է, որ Ռուսաստանը փորձել է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ՝ միաժամանակ ջերմ կապեր ունենալով Ադրբեջանի և նրա գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ, որը Մոսկվայի համար կարևոր տնտեսական գործընկեր է Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում: Կրեմլը զայրացած է Արևմուտքի հետ Հայաստանի կապերը խորացնելու և իր երկիրը Մոսկվայի գլխավորած դաշինքներից հեռացնելու Փաշինյանի ջանքերով։ Այնուամենայնիվ, ՌԴ-ն փորձում է հարթել տարաձայնությունները, քանի որ կենտրոնացած է արդեն երրորդ տարին ձգվող ուկրաինական պատերազմի վրա։ Հոդվածում նաև շեշտվել է, որ ՀԱՊԿ-ը լքելու Փաշինյանի հայտարարությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա բախվում է իր հրաժարականը պահանջող բողոքի մեծ ալիքին։ Fox News-ը հիշեցրել է, որ օրերս ոստիկանների և ցուցարարների միջև «դաժան բախումներ են սկսվել», որոնց արդյունքում՝ մոտ 100 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում կա առնվազն 10 լրագրող։