23 Սեպ
2024
24° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ժամանակի հարց է, միևնույն ժամանակ խռովությունը ՀՀ-ում կարող է վերածվել է ապստամբության․ ռուս փորձագետներ 

Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ժամանակի հարց է, միևնույն ժամանակ խռովությունը ՀՀ-ում կարող է վերածվել է ապստամբության․ ռուս փորձագետներ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շանտաժի ենթարկելով հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով, կատարում է Արևմուտքի պատվերը՝ նպատակ ունենալով ցնցել իրավիճակը կազմակերպությունում, կարծում է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն այս դեպքում հանդես է գալիս որպես արևմտյան ազդեցության գործակալ, այլ ոչ թե ՝ որպես պետության ղեկավար, որի շահերի վրա նա իրականում թքած ունի, ինչը ցույց են տալիս տարածքային վերջին զիջումները։ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ժամանակի հարց է։ Այլևս կասկած չկա, որ դա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, վստահ են «Известия»-ի հետ զրուցած փորձագետները։ Քաղաքական մեկնաբան Անդրեյ Արեշևը համարում է, որ Երևանը խաղադրույք է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա» Այս համատեքստում՝ ռուսական զորախմբի դուրսբերումը ռազմաբազայից այդքան լուրջ ցնցում չի լինի։ Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրվակն արդեն հրապարակավ ուրվագծել է անձամբ Փաշինյանը։ ՀԱՊԿ անդամներն իբր չեն պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Սա անհիմն հայտարարություն է, քանի որ Հայաստանից որևէ ապացույց չի ներկայացվել, ինչպես Ռուսաստանին ուղղված մեղադրանքներում։ Հայաստանը չկարողացավ ՀԱՊԿ ձևաչափում որևէ մեկի հետ երկխոսություն հաստատել և հայտնվեց հպարտ միայնության մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերը վստահ էին, որ իրենք են ՀԱՊԿ-ի գլխավոր ֆորպոստը, և ինչ էլ անեն, ռուսները պաշտպանելու են Հայաստանի տարածքը։ Բայց նրանք սխալ կանխատեսեցին Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում։ Թուրքիան այսօր մեր ռազմավարական գործընկերն է։ Դրա համար էլ Փաշիշյանը բզկտված է. Երևանում իրավիճակը շատ ծանր է։ Առայժմ, ինչպես իրենք են ասում, խռովություն է, բայց շուտով կարող է ապստամբություն սկսվել»,- հավելել է Տարասովը։