17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կուլեբան և Գրիգորյանը քննարկել են Եվրոպայում և Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Կուլեբան և Գրիգորյանը քննարկել են Եվրոպայում և Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու Հայաստանին Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից:

Կողմերը քննարկել են Եվրոպայում և Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և երկկողմ կապերի ամրապնդումը։ Քննարկվել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան:

 «Ուկրաինան շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ կապերի և փոխշահավետ համագործակցության ամրապնդմամբ», – նշել է Ուկրաինայի ԱԳ ղեկավարը: