Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա Նիդեռլանդների հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեն, առաջիկայում նրա թեկնածությանը աջակցություն կհայտնի Ռումինիայի նախագահը, որը նրա միակ մրցակիցն էր այդ պաշտոնի համար պայքարում, տեղեկությունը հայտնում է հոլանդական NOS հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
«Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա։ Հիմա, երբ Հունգարիան նույնպես լիովին պաշտպանում է Ռյուտեի թեկնածությունը, մեզ մնում է միայն սպասել միակ ընդդիմադիր թեկնածուի` Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի արձագանքին»,-հայտնել է հեռուստաալիքը։