Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել. այս մասին TАСС-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ոչ, գիտեք` մենք որևէ ազդակ չենք ստացել, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՀՀ–ի բարձր մակարդակի անձանց հայտարարությունների վրա։
«Բայց ես դա արձանագրեցի, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունը, և ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես կլինի»,– ընդգծել է Համագործակցության գլխավոր քարտուղարը։