22 Սեպ
2024
18.3° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին չմասնակցելու որոշումը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին չմասնակցելու որոշումը

Մոսկվան հույս ունի, որ Երևանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն է ընձեռում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար․ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները  տալիս է»,- ասել է Գալուզինը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նաարարների խրհրդի նիստին։