
Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ. Le Figaro
Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։
«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է նա։