22 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի համար մարտի դաշտում պարտությունը կնշանակի ռուսական պետականության ավարտ. Պուտին

ՌԴ-ի համար մարտի դաշտում պարտությունը կնշանակի ռուսական պետականության ավարտ. Պուտին

Մարտադաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը, որին ցանկանում է հասնել Արևմուտքը, կնշանակի ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ․ այս մասին Վիետնամում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է Ведомости-ն։

Արևմտյան հռետորաբանությունը, ըստ Պուտինի, անընդհատ սրում է իրավիճակը` հույսը դնելով այն բանի վրա, որ Ռուսաստանը ինչ-որ պահի կվախենա։ Միևնույն ժամանակ, մեկ այլ այլընտրանք է ռուսական պետականության դադարեցումը։

«Սա նշանակում է ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ։

Հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ դեպքում գնալ մինչև վերջ։ Սա տարրական ֆորմալ տրամաբանություն է»,- նշել է ՌԴ նախագահը։