27 Հնս
2024
ABCMEDIA
Հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները փորձաքննությունների կենթարկվեն

Հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները փորձաքննությունների կենթարկվեն

Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ․ այս մասին  հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը

«2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- գրել է Աբրահամյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։