28 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի կառավարությունից արձագանքել են Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչմանը

Իսրայելի կառավարությունից արձագանքել են Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչմանը

Պաղեստին  պետությունը ճանաչելու վերաբերյալ Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի  խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների և մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է Նեթանյահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։