
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 հունվարից
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից. այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է նա։