
Ուրբաթ օրվանից սկսելու ենք մարզային հանդիպումները. Բագրատ սրբազան
Մեր սկսածը ավարտին հասցնելը անհրաժեշտություն է. անսօր սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ոչ թե հնարավոր է, կամ հնարավոր չէ, այլ հարցադրումը այս պետք է լինի անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։ Մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ բոլոր մասնակիցները պատասխանատվություն կրողներ լինեն, ոչ թե դիտորդներ»,- ասել է Բագրատ սրբազանը։
Որոշել ենք մեր շարժման մասնակից մայրերի, քույրերի խումբ ստեղծենք, որպեսզի այս ըպթացքում վորավորում ստացած քաղաքացիներին այցելեն։
«Ովքեր ունեն խնամքի կարիք, այդ խմբերով այցելելու ենք։ Պետք է միմյանց ուշադրության կենտրոնում պահենք՝ մեկ ընտանիքի պես»,- ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա վիրավորներին, որոնք եկեղեցու բակում են խնդրել է մոտենալ իրեն։
«Ձևավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել է նա։
Սրբազանը նշել է նաև, որ ուրբաթ օրվանից սկսելու են մարզային հանդիպումները։
«Մենք չենք գնում ձայներ հավաքելու, այլ այնտեղ ևս համախմբվելու»,- ասել է սրբազանը։