17 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում գրոհայինների իրականացրած հարձակումների առնչությամբ․ այս մասին հայտնում է Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի մամուլի ծառայությունը, հայտնում է ИЗВЕСТИЯ-ն։

«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։ Սգո օրերին հանրապետության ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները», – ասված է հաղորդագրության մեջ:

Դաղստանի տարածքում տեղակայված մշակութային հաստատություններն ու հեռուստառադիոընկերությունները չեղյալ կհայտարարեն բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:

Նշվում է, որ Դաղստանի կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մահացածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Զոհվել է 20 մարդ, որոնցից 17֊ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են: