Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին:
Գործակալությունն ավելի ուշ գրել է, որ արձակումը եղել է Փհենյանից կամ նրա շրջակայքից: Ռազմական աղբյուրը Yonhap-ին հայտնել է, որ հրթիռը թռել է մոտ 250 կմ։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան վերջին անգամ մոտ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ մայիսի 30-ին։