Նոր մանրամասներ՝ Փարաքարի նախկին և Մերձավանի գործող ղեկավարների գործով
Մամուլում լուրեր են տարածվել, որ Փարաքարի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ու Մերձավանի գործող ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել են երկու ամսով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ABCmedia-ի հետ զրույցում նշեց, որ այդ գործով կա երկու կալանավորված՝ առանց անունները նշելու։ Այլ մանրամասներ ՔԿ-ն չհայտնեց՝ նշելով, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տարածվող լուրերի համաձայն նրանք կանչվել են ՔԿ, ըստ նույն լուրերի վերջիններս մեղադրվում են ենթադրյալ չարաշահումների համար։