26 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ
մատակարարելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The
Economic Times պարբերականը։

«Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝
Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում
սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել
Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանը
դարձել է զենքի վստահելի մատակարար Հայաստանի համար։

Նոր մատակարարումների մասին մանրամասներ առայժմ չկան, սակայն, ինչպես
նշում է պարբերականը, հայ դիտորդները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ 
խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք զսպող միջոց կհանդիսանան Ադրբեջանի
հետ կոնֆլիկտային իրավիճակում։

Հնդկաստանի կողմից Հայաստանին մատակարարված սպառազինության վերջին
խմբաքանակը ներառել է Pinaka տեսակի բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային
միջոցներ, հրթիռներ և այլ զինամթերք։