Իրենց Հայաստանի ղեկավարներ համարող մարդիկ գոնե երբեմն պետք է մտածեն իրենց ժողովրդի մասին․ Անդրեյ Կլիմով
Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովն անհեթեթություն է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները Ռուսաստանին՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։
NEWS.ru-ի հետ զրույցում սենատորն ընդգծել է, որ նման հայտարարությունները կարող են ձեռնտու լինել Ռուսաստանի թշնամիներին, բայց ոչ հայ ժողովրդին։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը կա՛մ իրականությունից կտրված է, կա՛մ գտնվում է ինչ-որ մեկի անբարենպաստ, բայց լուրջ ազդեցության տակ։ Սենատորը կարծում է, որ այս հայտարարությունների քննարկումն անիմաստ է։
Կլիմովը վստահ է, որ Հայաստանի վարչապետի խոսքերը միայն բացասական ազդեցություն կարող են ունենալ իր հայրենակիցների վրա։
«Մարդիկ, ովքեր ասում են, թե Հայաստանի ղեկավարներն են կամ խոսում են ժողովրդի անունից, պետք է գոնե երբեմն մտածեն հենց հայ ժողովրդի մասին։ Սա, իհարկե, իրենց գործն է, բայց այս կերպ նրանք կարող են շատ բան կորցնել։ Եվ ոչ մի Փարիզ կամ Լոնդոն նրանց չի օգնի»,- եզրափակել է սենատորը։