24 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տանգոն պարում են երկուսով․ ՀՀ իշխանության բռնած ճանապարհը սայթաքուն է և կարող է բումերանգի էֆֆեկտ ունենալ․ ռուս պաշտոնյաներ

Տանգոն պարում են երկուսով․ ՀՀ իշխանության բռնած ճանապարհը սայթաքուն է և կարող է բումերանգի էֆֆեկտ ունենալ․ ռուս պաշտոնյաներ

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին NEWS.ru-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել երկրում ռուսաֆոբիա չհրահրել։

Ըստ խորհրդարանականի՝ սա սայթաքուն ճանապարհ է, որը կարող է ունենալ բումերանգի էֆեկտ Փաշինյանի համար։ Ինչպես նշել է Վոդոլացկին, Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից։ Այժմ, ըստ խորհրդարանականի, Հայաստանի վարչապետը փորձում է պարզերես հանել իրեն՝ պատասխանատվությունը գցելով Ռուսաստանի Դաշնության վրա։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահներն իրականում փորձել են ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն քաղաքացիական պատերազմից և Ղարաբաղի տարածքում խաղաղ բնակիչների սպանությունից։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, թե Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով՝ դա հաստատելու համար հարկավոր է կարդալ հայ քաղաքական գործիչների ելույթները։Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։

«Մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, բայց տանգոն պարում են երկուսով ։ Վերջնական որոշումը կախված չէ Ռուսաստանից, այն կախված է Հայաստանից »,- նշել է Կոսաչովը։
Սենատորը հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու է։