24 Նոյ
2024
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկական զենքն արդեն ՀՀ Զինված ուժերում է, իսկ հայ մասնագետները վերապատրաստվում են Հնդկաստանում. Հնդկաստանի բանակի գեներալ

Հնդկական զենքն արդեն ՀՀ Զինված ուժերում է, իսկ հայ մասնագետները վերապատրաստվում են Հնդկաստանում. Հնդկաստանի բանակի գեներալ

Հնդկական բանակն ունի հետաքրքիր տակտիկա՝ իրենք են ընտրում զինվորականներին: Apri Armenia ֆորումի շրջանակներում ABC Media-ի հետ զրույցում ասել է Հնդկաստանի բանակի գեներալ-լեյտեանտ Արուն Սահնին, որը նաև վաստակավոր գիտաշխատող է, CLAWS եւ ռազմավարական խորհրդական TATA Group-ում:

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ 15 տարվա ծառայությունից հետո են միայն զիվորականները կոչումներ ստանում։

«Ընտրված զինծառայողները զինված ուժերում 52-շաբաթյա կուրս են անցնում, որպեսզի կարողանան ծառայության անցնել ու ինտեգրվել: Ես 35 տարի առաջ եղել եմ նաև Ռուսաստանում, ծառայել եմ այնտեղ ու տեղյակ եմ Խորհրդային բանակի համակարգից: Այժմ ՀՀ-ում անցկացվող 25-օրյա հավաքները բարձր եմ գնահատում»,- ասել է Արուն Սահնին՝ ընդգծելով, որ այդ կերպ հնարավոր է ներգրավել մարդկային այն ճիշտ ռեսուրսը, որն անհրաժեշտ է Զինված ուժերին։

Հնդկաստանից եկած զինվորականն ընդգծում է՝ Հայաստանի ու Հնդկաստանի բանակների առջև ծառացած մարտահրավերները բավականին տարբեր են:

«Բայց աշխարհում բոլոր զինվորները նույնն են: Ճիշտ թրեյնինգները, վերաբերմունքը կշագրգռի ու կնպաստի լավ ռազմական ուժեր ունենալուն»,- կարծում է նա:

Ինչ վերաբերվում է Հնդկաստանից զենք ձեռքբերելուն և կիառելուն՝ Արուն Սահնին նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը մեկ ընդհանրություն ունեն․ երկուսն էլ պայքարում են սեփական հողի համար։

«Երբ մենք ուշադրություն ենք դարձնում պահանջներին,Ամերիկան, Ֆրանսիան, Եվրոպան աչք ունեն այլ երկրների հողերի վրա: Հայաստանն ու Հնդկաստանը գրեթե նույն դրության մեջ են գտնվում, պայքարում են սեփական տարածքի պահպանման համար, Հնդկաստանը՝ Չինաստանի, Հայաստանը՝ Ադրբեջանի դեմ: Ինչպես մեր մոտ են պայմանները լեռնային, այնպես էլ Հնդկաստանի լանդշաֆտն է, ուստի մեր երկրից ձեռք բերած զենքը կարող եք կիրառել լեռնային պայմաններում»,- ասել է զինվորականը:

Նա տեղեկացրել է, որ հնդկական զենքն արդեն Հայաստանի զինված ուժերում է: Այն կարելի կիրառել ինչպես հեռահար նշանակության, այնպես էլ մոտ տարածություններում խնդիր լուծելու համար:

«Հնդկական զենքը կրիտիկական նշանակություն է ունենալու Հայաստանի պաշտպանողականության գործում»,- ասել է Արուն Սահնին:

Դիտարկմանը, որ հայերը սովոր են ռուսական զենքին, ու տարիներ շարունակ գործածել են հենց այդ երկրի զենքը, այժմ ինչպես պիտի կիրառեն հնդկականը, զինվորականը պատասխանել է՝ իրենց մոտ նույնպես զենքերի 65 տոկոսը ռուսական են։

«Այն հայ մասնագետները, ովքեր կգնան Հնդկաստան վերապատրաստման, կտիրապետեն զենքի վարվեցողությանը: Հայերից արդեն կան մասնագետներ, որոնք Հնդկաստանում են, ու մասնակցում են դասընթացներին: Բայց այսքանով չի սահմանափակվելու: Կան խմբեր, որոնք դեռ պետք է մեկնեն մեր երկիր: Մենք առաջարկել ենք նաև, որ մեր մասնագետները գան այստեղ և ուսումնասիրեն տեխնոլոգիաները, որպեսզի այն դառնա բոլորին հասկանալի»,- ասել է զինվորականը: