Ադրբեջանն իտալական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ձեռք բերել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Բաքվի ձեռքբերած իտալական ընկերության արտադրված C-27J Spartan տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռի տեխնիկական հնարավորություններին։
Միջոցառմանը մասնակցել Է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Ցիրիելին և Leonardo ընկերության նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։
C-27J Spartan ինքնաթիռը կօգտագործվի ռազմական պայմաններում թռիչքների, ռազմական տրանսպորտային գործողություններում, ռազմական փոխադրումների և բանակի այլ կարիքների համար։