24 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հակասությունների վրա խաղալու» ՀՀ փորձը կարող է հանգեցնել ինքնիշխանության նվազման և արտաքին դերակատարներից կախվածության

«Հակասությունների վրա խաղալու» ՀՀ փորձը կարող է հանգեցնել ինքնիշխանության նվազման և արտաքին դերակատարներից կախվածության

Վերջերս Հարավային Կովկասի քաղաքական դաշտը խռովվեց Հայաստանի դիվանագիտական անսպասելի քայլերից։ Երկիրը պաշտոնապես հայտարարեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ Մի կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանի կառավարության յուրաքանչյուր նոր գործողություն հանգեցնում է ինքնիշխանության նվազման և արտաքին դերակատարներից կախվածության, նշել է միջազգայնագետ, լրագրող Թիմուր Շաֆիրը՝ Царьград-ի հետ զրույցում։

Մյուս կողմից՝ այս բոլոր քայլերը, կարծես թե, Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու և Անդրկովկասում Արևմուտքի նոր հիմնարար ֆորպոստ ստեղծելու ռազմավարության մաս են։ Այս համատեքստում՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ավելի մեծ աշխարհաքաղաքական գլուխկոտրուկի մաս է թվում:

Ըստ Շաֆիրի՝ Հայաստանը կրկին մտնում է «բազմավեկտոր» քաղաքականության սայթաքուն ճանապարհ՝ փորձելով խաղալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հակասությունների վրա, ինչպիսիք են Թուրքիան և Ֆրանսիան։ Փաշինյանի ներկայիս կաբինետն ակնհայտորեն Փարիզը տեսնում է որպես իր գլխավոր դաշնակից առաջիկա տարիներին։ Սակայն նման ռազմավարությունը հղի է լուրջ ռիսկերով։ Հայաստանը, մի կողմից, փորձում է մերձենալ Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ փորձում է ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը բարդ հարաբերություններ ունի Անկարայի հետ։ «Հակասությունների վրա խաղալու» այս փորձը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը հայտնվի դժվարին իրավիճակում՝ ի վերջո չստանալով էական առավելություններ երկու կողմերից: «Ցանկացած սխալ քայլ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել հենց հանրապետության համար։ Հայաստանը ռիսկի է դիմում հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջովին կախված կլինի ավելի ուժեղ խաղացողների կամքից՝ կորցնելով իր ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը», – եզրափակել է լրագրողը։