Ուկրաինական հակամարտության հետագա ճակատագիրը
ԱՄՆ-ն մոտ ապագայում մտադիր է ևս 225 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային։ Սպիտակ տան ղեկավարն էլ Time-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արևմուտքը չպետք է թույլ տա, որ Ուկրաիանան պարտվի, քանի որ դա անկայունության կհանգեցնի Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ ասվածը չի նշանակում, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Պարզապես, Արևմուտքը Ուկրաինայի հետ ունի այն նույն հարաբերությունները, ինչ այլ երկրների հետ, որոնց զենք է վաճառում։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով, Արևմուտքը, արդեն հարյուրավոր միլիարդի օգնություն է տրամադրել Կիևին։ Վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի սենատը իր հավանությունն էր տվել 61 միլիարդ դոլար օգնության փաթեթին։ Նախատեսվում է 50 միլիարդ դոլարի վարկ էլ տրամադրել Կիևին պատժամիջոցների հետևանքով սառեցված ռուսական ակտիվների հաշվին։ Սակայն, նախկին օգնությունները, որոնք հատկացվել էին Կիևին, բեկումնային նշանակություն չեն ունեցել։ Դրանք, միայն կարճաժամկետ կտրվածքով, դիրքային որոշակի հաջողություններ են ապահովել, որից հետո ռուսները կրկին սկսել են գերակայել ռազմաճակատի ամբողջ գծով։ Իսկ հիմա իրավիճակն ավելի բարդ է Կիևի համար, քան դա նախկինում էր։ Բարդ է, առաջին հերթին այն պատճառով, որ Ուկրաինան արդեն խնդիրներ ունի կապված մարդկային ռեսուրսների հետ։
Թեև Արևմուտքը Ուկրաինային այս հարցում ևս կարող է աջակցել՝ բանակային ծառայությունից խուսափած ուկրաինացիներին Եվրոպայից Ուկրաինա արտաքսելով, և վարձկաններ տրամադրելով։ Միևնույնն է, երկարաժամկետ կտրվածքով դա իրավիճակ չի փոխի։ Սրան հակառակ, որոշ քաղաքական տեսաբաններ էլ, չնայած ռազմաճակատում Կիևի բարդագույն վիճակին, շարունակում են անիրատեսական կանխատեսումներ անել։ Նախկինում էլ այս տեսաբանները պնդում էին, որ միայն Արևմուտքից Ուկրաինա եկած հակատանկային միջոցներով կարելի է կանխարգելել ռուսական զրահատեխնիկայի առաջխաղացումն ամբողջությամբ։ Արդյունքում բոլորը տեսան, թե ինչ եղավ։ Հիմա էլ այս մասնագետները ոգևորված են, որ Արևմուտքը դեռևս շարունակում է օգնություն տարամադրել Ուկրաինային։ Բայդենի վերջին հարցազրույցն էլ, այն մասին, որ Ուկրաինայի համար խաղաղություն նշանակում է, որ Ռուսաստանն այլևս երբեք չի բռնազավթի ուկրաինական տարածքները, նրանք մեկնաբանում են, որ Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի պատրաստ է օգնել ազատագրել Ուկրաինայից բռնազավթված հողերը։
Դեռ ավելին, ստիպել Մոսկվային հրաժարվել Կիևի դեմ հետագա ագրեսիայից։ Իրականում, սրանք բավականին պոպուլիստական վերլուծություններ են։ Նախ, պետք է հասկանալ, որ նախագահ Բայդենը նիմա նախընտրական պայքարի մեջ է, և բնական է, որ իր հայատարարաություններում, նա պետք է շրջանցեր բացասական գործընթացները՝ ասելով, որ իրենք շարունակաբար օգնելու են Կիևին։ Եվ, սրա հետ մեկտեղ, Բայդենը չէր կարող խոստովանել, որ Ուկրաինայի դրությունը ռազմաճակատում ծայրահեղ ծանր է, և այս երկիրը ամիսների ընթացքում կարող է վերջնական պարտություն կրել։ Քանի որ, նմանատիպ խոստովանությունը լրջորեն կհարվածեր նրա նախընտրական քարոզարշավին։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ իրենք մոտ ապագայում չեն դիտարկում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Մայն այս հայտարարությունը ապացուցում է, որ ՆԱՏՕ-ում ոչ մի բաց դռների քաղաքականություն էլ չկա։ Արևմուտքին պետք չէ մի երկիր, որը պատերազմից քայքայված է, ու կարող է Հյուսիսատլանտյան դաշինքի ու Ռուսաստանի միջև անմիջական բախման պատճառ դառնալ։
Այստեղ, շատերի մոտ կարող են օրինաչափ հարցեր առաջանալ։ Ինչո՞ւ էին Եվրոպայից և ԱՄՆ-ից արևմտյան պայծառ ապագայի մասին հույսեր ներշնչում Ուկրաինայի քաղաքացիներին, եթե հեռանկարում այս երկրին ոչ մի լավ բան չի սապասվում։ Մի՞թե Արևմուտքում ևս սխալվել են իրենց քաղաքական հաշվարկներում։ Այստեղ միանշանակ արժի պատասխանել՝ ոչ։ Բանն այն է, որ գլոբալ Արևմուտքում Ուկրաինայի հաղթանակը, իրենց ռազմավարության գլխավոր անկյունաքարը չի էլ համարվել։ Գլխավոր խնդիրը եղել է այն, որ իշխանափոխության շնորհիվ թույլ չտրվի, որպեսզի Ուկրաինան ամբողջությամբ հայտնվի Մոսկվայի ազդեցության ներքո։ Իսկ հետո, հրահրել պատերազմ, ինչի արդյունքում Ռուսաստանը կծախսի հսկայական մարդկային, ֆինանսական և ռազմական ռեսուրսներ։ Սա հանդիսանում է Արևմուտքի գլոբալ աշխարհաքաղաքականության մի հատվածը, և փաստացի Ուկրաինայով մաշում են Ռուսաստանին։ Այս մասին, երբեմն խոստովանում են եվրոպացի պաշտոնյաները՝ նշելով, որ Կիևին զենքի մատակարարումն անհրաժեշտ է, առանց ՆԱՏՕ-ի զինվորների մասնակցության Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Ինչ վերաբերում է, այսպես ասած «բազմամիլիարդանոց» օգնությանը, ապա պետք նշել, որ դրա զգալի մասը Ուկրաինային տրվել է վարկի տեսքով։
Հիմա նույնիսկ Ռուսաստանից սառեցված ակտիվներն են ուզում վարկով տարամադրել Կիևին։ Ինչ վերաբերում է ուկրաինական ռազմաճակատ ուղարկված զրահատեխնիկային, ապա դրա կեսից ավելին, մեղմ ասած, առաջին թարմության չի եղել։ Այսպես, օրինակ գերմականան Leopard տանկերի մեջ զգալի քանակություն են կազմել Leopard-1-երը։ Դրանք արտադրվել էին մինչև 1970-ականների սկիզբ և դուրս էին գրված եվրոպական երկրների բանակներից։ Ենթադրվում էր, որ մոտ ապագայում Leopard 1-երը և այդ թվերին արտադրված մնացած տեխնիկան պետք է ուտիլիզացվեր, սակայն ուկրաիանական հակամարտության շնորհիվ արևմտյան second hand-ը նոր շունչ ստացավ բազմամիլիարդանոց օգնություն ավանումով։
Այսպիսով, Կիևին տրամադրված օգնությունը պատերազմը կերկարաձգի ևս 8-9 ամսով։ Որից հետո, հաշվի առնելով Արևմուտքից եկող այն հատարարաությունները, որ սրանք վերջին օգնություններն են, կփորձեն կողմերին բերել բանակցային դաշտ։ Ռուսաստանից ևս գալիս են ազդակներ, որ իրենք պատրաստ են բանակցությունների։ Հանկարծ բոլոր կողմերը հասկացան, ինչպես հայտարարում են երկու կողմից էլ, որ իրենք առավել մոտ են միջուկային պատերազմին, քան երբևէ։ Խաղաղության պայմանագի, կողմերի միջև չի կնքվի, քանի որ, Ռուսաստանն իր վերահսկողության տակ անցած տարածքները չի զիջի, իսկ Ուկրաինան պատրաստ չէ համակերպվել կորուստների հետ։
Փոխարենը կկնքվի զինադադար, հետագայում խաղաղության բանակցությունները շարունակելու պայմանով։ Այսպիսով՝ ուկրաինական պատերազմը կվերածվի սառած կոնֆլիկտի։ Չի բացառվում, որ Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան և Մոլդովան զորքեր մտցնեն Ուկրաինային պատկանող տարածքներ, որտեղ ապրում են լեհ, հունգարացի և ռումինացի փոքրամասնություններ։ Այս երկրները հիմա էլ խոսում են Ուկրաինայում ապրող իրենց ազգակից փոքրամասնություններին ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտապանելու անհարժեշտության մասին։ Դեպքերի նման զարգացման դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը կճանաչի այս երկրների ձեռքբերումները, փոխարենը Ռուսաստանի ներկայությունը Ուկրաինայում, Արևմուտքը կշարունակի անվանել օկուպացիա և բռնազավթում։ Դե իսկ Ուկրաինան էլ, ոչինչ չի անի ՆԱՏՕ-ի երկրների հնարավոր տարածքային նկրտումների դեմ, քանի որ պատերազմից քայքայված լինելու և բազմամիլիարդանոց պարտքի հանգմանքը թույլ չի տա իրեն։ Այն, ինչ կմնա երբեմնի լայն հեռանակարներով Ուկրաինայից, դա ներկայիս տարածքի կենտրոնական հատվածում անհասկանալի կարգավիճակով պետություն լինելն է, որը կծառայի, որպես բուֆեռային գոտի արևմուտքի և արևելքի միջև։ Եվ, սա բնական է, քանի որ, այդպես լինում է այն պետությունների հետ, ովքեր, չունենալով սեփական ձգտումները և առաջնայնությունները, դառնում են որևէ աշխարհաքաղաքական բևեռի շահերի սպասարկու։
Աշոտ Բարեքյան