Ֆրանսիայում անկարգություններ են եղել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Փարիզի Հանրապետության հրապարակում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։
«Ազգային միավորում» կուսակցության ղեկավարությունից դժգոհ ցուցարարները վանկարկել են հակաֆաշիստական կարգախոսներ։ Լիոնում ցուցարարները կոտրել են պատուհանները, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։