04 Հլս
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը աշխատանքային այցով Բելգորոդ քաղաքում է եղել, տեղում ծանոթացել է ուկրաինական բանակի կողմից բնակելի շենքերին հասված վնասներին, այցելել տեղի կրթական և սպորտային հաստատություններ։

«Տասնյակ մարդկանց վշտի վայր է, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, սա ունի նաև հոգեբանական ազդեցություն ողջ քաղաքի վրա։ Այստեղ մի զգացում ունենք՝ կարեկցանք։ Եվ մի մեծ ցանկություն է առաջ գալիս, որ սա արագ ավարտվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Վաղարշակ Հարությունյանը։