
Երևանի և Բաքվի միջև հնարավոր են կոնտակտային հանդիպումներ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում․ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կոնտակտային հանդիպումներ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում։
«Հարավային Կովկասի խնդրի համատեքստում՝ սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է քարտուղարի և այս գերատեսչության այլ պաշտոնյաների համար: Չեմ կասկածում, որ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Հատուկ հանդիպումներ կլինեն գագաթնաժողովի շրջանակներում։ Ես պարզապես չեմ ուզում խոսել ժամանակացույցի մասին», – նշել է Պատելը: