29 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
-2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի գործողությունները Հարավային Կովկասում կունենան ավերիչ ազդեցություն ողջ եվրասիական ապահովության համար․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի գործողությունները Հարավային Կովկասում կունենան ավերիչ ազդեցություն ողջ եվրասիական ապահովության համար․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Է.Նաստասինը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՆԱՏՕի հրավերը ՀՀին և Ադրբեջանին՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին։

«Դա ևս մեկ օրինակ է, երբ ամերիկացիները փորձում են իրենց ապակառուցողական ազդեցությունը տարածել աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա։ Վաշինգտոնը նպատակ է դնում պոկելու մեր ընկերներին, հարևաններին ՌԴի հետ համագործակցությունից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ՆԱՏՕ-ականները փորձում իրենց մոտեցումները մտցնել տարածաշրջանային հարցերում։ Նման նախաձեռնությունները մեկ անգամ չէ, որ հանգեցրել են աղետալի հետևանքների»,- նշել է Նաստասինը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕի հրավերը միտված է ցույց տալու, թե իբրև «իրենց ագրեսիվ քաղաքականությունը հավանության է արժանանում կառույցի սահմաններից դուրս»։

 «Հայաստանը լցնում են զենքով, փորձում են վերափոխել նրա ռազմական ոլորտը, քանդել առկա կոլեկտիվ պաշտպանական մեխանիզմները ՀԱՊԿի շրջանակներում։ ՆԱՏՕ-ականներն իրենց վոյաժն են անում նաև Բաքվում, ինչը սրում է երկու երկրների միջև լարվածությունը, և չի նպաստում հայադրբեջանական երկխոսությանը, հրահրում է զինատեսակների մրցարշավ տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում՝ ՀՀի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հիմքը շարունակում են մնալ եռակողմ պայմանավորվածությունները։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայունությունն ու ապահովությունը կարող է և պետք է ապահովվի տարածաշրջանի պետությունների կողմից։ Եվրաատլանտացիների կողմից իրենց բաղադրատոմսերի փաթաթումը՝ հեռու տարածաշրջանի առանձնահատկությունների ըմբռնումից, տանում է Հարավային Կովկասում նոր առանձնացնող գծերի ի հայտ գալուն։ Դա կունենա ավերիչ հետևանքներ ոչ միայն այդ տարածաշրջանի, այլև՝ ընդհանուր եվրասիական ապահովության համար։ Հույս ունենք, որ Բաքվում և Երևանում դա լավ են հասկանում», – նշել է պաշտոնյան։