29 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի՝ Բելառուսում շքերթին չմասնակցելու որոշումը ոչ թե մեր շահերով է պայմանավորված, այլ Արևմուտքի վարած քաղաքականությամբ. Արմեն Բադալյան

ՀՀ-ի՝ Բելառուսում շքերթին չմասնակցելու որոշումը ոչ թե մեր շահերով է պայմանավորված, այլ Արևմուտքի վարած քաղաքականությամբ. Արմեն Բադալյան

Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայացած շքերթին, սակայն Հայաստանը ներկայացուցիչներ չի հայտարարել.  ասել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի ազատագրությանը, սակայն ներկա չգտնվեցին շքերթին»,-ասված էր նրա հայտարարության մեջ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է ABCmedia-ի հետ զրույցում անդրադարձել այս հայտարարությանը։ Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ է Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել, որ ո՛չ ինքը, ո՛չ հայ այլ պաշտոնյա չեն այցելելու Բելառուս, մինչև վերջինս ներողություն չխնդրի հակահայ քաղաքականության համար։

«Հայաստանի ղեկավարությունը չի առաջնորդվում Հայաստանի շահերով, նրանք Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկներ են։ Բնականաբար, խամաճիկները ոչ թե առաջնորդվում են Հայաստանի շահերով, այլ Արևմուտքի վարած քաղաքականությամբ, իսկ Արևմուտքը Բելառուսի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք»,-ասել է քաղտեխնոլոգը։

Բադալյանը նաև նշել է, որ Բելառուսի հետ մեր հարաբերություններն իրականում այդքան էլ էական չեն և դրանք երբեք գերազանց չեն եղել։

«Բելառուսն էլ իր հերթին այն երկրներից է, որոնք բավական ակտիվ զինել են Ադրբեջանին՝ հանդիսանել են ՀԱՊԿ անդամ։ Այդ զենքն էլ օգտագործվել է Հայաստանի Հանրապետության դեմ, այնդպես չէ, որ նա մեզ դաշնակից է»,-նշել է նա։