08 Հլս
2024
31.3° c ԵՐԵՎԱՆ
25.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չպետք է թույլ տալ, որ Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման Թաթոյան

Չպետք է թույլ տալ, որ Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման Թաթոյան

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն. այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:

Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:

Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:

Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ»․ -նշել է Թաթոյանը: