24 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. ԱՄՆ Սենատոր

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. ԱՄՆ Սենատոր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտել է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն․սենատորը նման դիրքորոշում է հայտնել ՀՀ ԱԺ–ում կայացած ասուլիսի ժամանակ:

«Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: Մենք աջակցում ենք այդ համաձայնության կայացմանը: Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում: Մենք հասկանում ենք մյուս այն խնդիրները, որոնց հետ պետք է գործ ունենալ»,–ասաց Քարդինը:

Սենատորը հավելել է, որ տեղում տեսնում են այն անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի առջև:
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ու էթնիկ զտման հետ կապված՝ մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն՝ փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»,–ասել է սենատորը:

Նա վստահեցրել է, որ կշարունակեն այս հարցերը, խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել: