08 Հլս
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը գնահատել է նախագահական ընտրություններում Թրամփին հաղթելու իր հնարավորությունները

Բայդենը գնահատել է նախագահական ընտրություններում Թրամփին հաղթելու իր հնարավորությունները

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում ի վիճակի է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։

Հուլիսի 5-ին The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի խումբ ազդեցիկ ակտիվիստներ նամակ են ուղարկել Ջո Բայդենին՝ խնդրելով հրաժարվել նախագահական մրցապայքարից։

Նույն օրը Axios պորտալը հաղորդել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները և Բայդենի նախընտրական շտաբը ավելի ու ավելի են անհանգստանում նրա առողջությամբ և պետության ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետի համար պայքարը շարունակելու կարողությամբ: