Գերմանիան արգելափակել է հերթական խոշոր գործարքը Չինաստանի հետ
Գերմանիան ազգային անվտանգության նկատառումներով արգելափակել է Volkswagen-ի դուստր ընկերության վաճառքը Չինաստանին՝ նոր հարված հասցնելով իր ամենամեծ առևտրային գործընկերոջ հետ առանց այն էլ լարված հարաբերություններին․ գրում է CNN-ը։
MAN Energy Solutions-ը, որը Volkswagen ընկերության մաս է կազմում, 2023 թվականի հունիսին հայտարարել էր, որ ծրագրում է վաճառել իր գազային տուրբինների բիզնեսը չինական պետական CSIC Longjiang GH Gas Turbine Co ընկերությանը: Սակայն Գերմանիայի կառավարությունը մտավախություն ունի, որ Չինաստանը կարող է օգտագործել գազային տուրբինները ռազմանավերի սնուցման համար․ հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքն ասել է, որ Բեռլինը ողջունում է օտարերկրյա ընկերությունների ներդրումները, սակայն անվտանգությանն առնչվող տեխնոլոգիաները պետք է պաշտպանված լինեն այն երկրներից, «որոնք գուցե միշտ չէ, որ բարեկամական հարաբերություններ ունեն մեզ հետ»։